Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները շատ ուժեղ հարվածում են նաեւ Բելառուսին, քանի որ Ռուսաստանը բելառուս արտահանողների համար հիմնական շուկան է, գրում է «Բելտան»` մեջբերելով երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
«Սակայն մի կարեւոր բան էլ կա: Մենք համախմբվեցինք: Մեզ հաջողվեց միավորվել եւ հաղթահարել: Միջազգային պատժամիջոցների տակ ընկած Ռուսաստանի համար եւս կարեւոր է համախմբությունը: Կարեւորը համախմբվելն է: Ձեր ոգին կբավարարի՞, արդյոք, համախմբվելու համար: Գաղափարը կա, սակայն այժմ անհրաժեշտ է կոնկրետ գործողություններ: Սա շատ կարեւոր է ու բարդ», - հավելել է Բելառուսի նախագահը:




























