Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 14.26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի մոտակայքում «Պրադո» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա Պրադո» մակնիշի 10 OQ 010 պ/հ ավտոմեքենան:




























