Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 17-ին, ժամը 15.34-ին տեղեկատվություն է ստացել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հայտնաբերել Ա. Տ.ի (ծնվ. 1944 թ.) դին: