Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2015թ. նախընտրական արշավին մասնակցությունից չի հրաժարվի, գրում է Belta-ն՝ մեջբերելով բելառուսական առաջնորդին:
«Եթե ընտրությունները վաղը լինեին, ապա այո, ես կմասնակցեի: Թե ինչ կլինի մեկ տարի անց, անկեղծ ասած, ես հույս ունեմ, որ աշխարհը շուռ չի գա եւ Բելառուսը չի հայտնվի ինչ-որ տեղ՝ հատակում: Սակայն եթե ամեն ինչ կարգին լինի եւ ես՝ առողջ, ապա ես նախընտրական արշավից հրաժարվելու ոչ մի հիմք չունեմ», - ասել է պետության ղեկավարը:
Աղբյուրի փոխանցմամբ, Լուկաշենկոն հանգիստ կվերաբերի նոր թեկնածուի ընտրությանը: «Եթե չքվեարկեն, ոչինչ, ես դեռ ապրելու հնարավորություն ունեմ: Եթե առողջությունս պահպանվի, ես դեռ երկար կապրեմ, եւ որեւէ այլ գործող կզբաղվեմ: Հնարավոր է, նաեւ կհանգստանամ», - ասել է նա:
Բելառուսական առաջնորդը հիշեցրել է արտահերթ ընտրություններ չանցկացնելու մասին իր վերջերս արվա հայտարարությունը:
Նշենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահի պաշտոնում է 1994թ.-ից:




























