Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընքացքում գործնական արդյունքներ են ձեռք բերվել Ուկրաինա գազի մատակարարման հարցի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինան» ՝ մեջբերելով նախագահ Պյոտր Պորոշենկոյի խոսքերը:
Հիշեցնենք, որ նորմանդական ձեւաչափի բանակցություններից հետո Պուտինն ու Պորոշենկոն Միլանում երկկողմանի հանդիպում են անցկացրել:
Նշենք, որ նորմանդական հանդիպումից անմիջապես հետո Պորոշենկոն հայտարարել է, որ կողմերը գրանցել են չափավոր առաջընթաց գազային հարցում եւ համաձայնության են եկել պայմանագրի հիմնական կետերի շուրջ:
Միլանում նորմանդական ձեւաչափի բանակցություններին նախորդել էր Վլադիմիր Պուտինի եւ Պյոտր Պորոշենկոյի մասնակցությամբ աշխատանքային նախաճաշը:




























