2014 թվականի նոյեմբերին Հայաստան կժամանի «Ռոսսելխոզնադզոր»-ի փորձագետների պատվիրակությունը՝ կենդանական սննդամթերքի արտադրության մոնիթորինգի համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության արտաքին կապերի վարչության պետ Անդրանիկ Պետրոսյանը հայտնեց, որ այս մասին  պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ: Դա տեղի է ունեցել հոկտեմբերի սկզբին,  Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում:

«Բանակցությունների ընթացում Դանկվերտը հայտարարել է, որ այդ հարցը, կարելի է ասել, 99 տոկոսով լուծված է: Նոյեմբերին նրանք պատրաստվում են Հայաստան փորձագետների պատվիրակություն ուղարկել, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանից, այլեւ Բելառուսից եւ Ղազախստանից, քանի որ խոսքը միասնական տնտեսական տարածքի մասին է: Մեր գործընկերները հետազոտություններ կանցկացնեն եւ մի շարք հարցեր կպարզեն: Սակայն նշեմ, որ այցը գործողության բնույթ կկրի. արտահանման թույլտվությունը միանգամայն իրական է», - հայտնեց Պետրոսյանը:

Նշենք, որ հայկական մսամթերքի արտահանումը ՌԴ երկար ժամանակ բարդ էր «Ռոսսելխոզնադզոր»-ի խիստ վերահսկողությամբ: Թարմ ձուկը Ռուսաստան արտահանվում է առանց լուրջ սահմանափակումների: