Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 18-ին, ժամը 00.01-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Գ. Լուսավորիչ փողոցում` քաղաքապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Լեքսուս» մակնիշի 70 DZ 070 պ/հ (վարորդ` Գ. Մ.,  ծնվ. 1992 թ.), «Մերսեդես» մակնիշի 57 SA 777 պ/հ (վարորդ` Ա. Ա., ծնվ. 1983 թ.) եւ «Լանդ Ռովեր» մակնիշի 07 DQ 077 պ/հ (վարորդ` Լ. Ա., ծնվ. 1992 թ.)ավտոմեքենաները. զոհեր եւ տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: