ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Նյու Յորքի ռեստորանում չի կարողացել քարտով վճարել, քանի որ բանկը համարել է, որ քարտի հետ կապված խնդիր կա։

Դեպքը կատարվել է մեկ ամիս առաջ, եւ Օբաման այդ մասին պատմել է ուրբաթ օրը՝ բանկային փոխանցումների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությանն անդրադառնալով։

Ըստ նախագահի՝ ինքն այնքան հազվադեպ է քարտից օգտվում, որ դրանով վճարելու փորձը բանկը կասկածելի է համարել եւ հրաժարվել է ընդունել վճարումը։ Ընթրիքի համար վճարել է նրա կին Միշելը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ-ի կառավարությունը նախատեսում է ավելացնել կենսաթոշակային փոխանցումների անվտանգությունը, որոնք ստանում են միլիոնավոր ամերիկացիներ։