«Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալ «Ազգային միացյալ նախաձեռնության» առաջնորդ Շանթ Հարությունյանի անչափահաս որդու՝ 15-ամյա Շահեն Հարությունյանի նկատմամբ ավելի կոշտ վերաբերմունք դրսեւորեց դատարանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Ես համոզված եմ, որ 4 տարին այս տարիքում ոչ թե համարժեք պատիժ չէ, այլ ավելի քան կոշտ է»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  «Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր  ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:

Դատարանը Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Դահլիճը այս նորությանը արձագանքեց դժգոհության բացականչություններով, կանանցից ոմանք սկսեցին արտասվել։