Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով կալանավորված երեք անձինք դադարեցրել են հացադուլը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Սամվել Դիլոյանը եւ Արեն Վերանյանը, ովքեր գտնվում էին «Վանաձոր» ՔԿՀ-ում, հացադուլ էին հայտարարել եւ գրիչի զսպանակի միջոցով կարել բերանը, դադարեցրել են հացադուլը եւ քանդել կարերը: Իսկ եղբայրը՝ Արտակ Վերանյանը, ով գտնվում էր «Վարդաշեն» ՔԿՀ-ում, դադարեցրել է հացադուլը: Նրանք հացադուլ էին հայտարարել, քանի որ բողոքում էին իրենց քրեական գործից:




























