Թաթարստանում եղանակային պայմանների վատթարացման հետեւանքով ավելի քան 12 հազար մարդ առանց էլեկտրականության է մնացել, հայտնում է երկրի ԱԻՆ-ի կայքը:
«Հոկտեմբերի 17-ին՝ ժ. 17:08-ին, Թաթարստանի Հանրապետությունում եղանակային պայմանների վատթարացման հետեւանքով (մրրկալից քամի՝ մինչեւ 18 մ/վրկ. արագությամբ, անձրեւ, ծառերի սառցակալում) հանրապետության 11 շրջաններում տեղի է ունեցել էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերի անջատում», - նշվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta.ru-ն:
Առանց էլեկտրականության է մնացել 72 բնակավայր՝ 12 հազար բնակչով: Վթարավերականգնողական աշխատանքներին մասնակցում է 12 բրիգադ, 2 միավոր տեխնիկա, եւ «Ցանցային ընկերություն» ԲԲԸ-ի 36 աշխատակից:



























