Բաքվում բնակիչը ինքնահրկիզման փորձ է կատարել: ԱՊԱ-ն հայտնում է, որ հոկտեմբերի լույս 18-ի գիշերը ինքնասպանության փորձ է ձեռնարկել Բաքվի Ղարադաղի շրջանի Լոկբաթան ավանի բնակիչը:
37-ամյա բնակիչ Գուդրաթ Մամեդովն ալկոհոլի ազդեցության տակ կնոջ հետ վեճից հետո իր վրա բենզին է լցրել եւ կրակ տվել: Աղմուկի վրա հավաքված հարեւաններին հազիվ է հաջողվել մարել կրակը: Մամեդովին տեղափոխել են քաղաքային №5 հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը ոչ բավարար է գնահատվում: Փաստի առթիվ կատարվում է քննություն: Նախնական վարկածով՝ ինքնահրկիզման փորձի պատճառը կենցաղային հողի վրա ծագած վեճն է եղել:




























