Ճապոնիան մտադիր է  Ուկրաինային շուրջ  7 մլն դոլարի լրացուցիչ օգնություն հատկացնել երկրի արեւելքի գործողություններից տուժած ենթակառուցվածքները վերականգնելու եւ բուժսարքավորումներ ձեռք բերելու համար: Ճապոնիայի NHK հեռուստաալիքը հայտնում է, որ օգնության առաջարկը վարչապետ Սինձո Աբեն հնչեցրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպմանը՝ Միլանում կայացած գագաթաժողովի շրջանակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Ճապոնիան հայտարարել էր Կիեւին  1,52 մլրդ դոլարի օգնություն հատկացնելու մասին: Այդ փաթեթի մասին երկրի վարչապետը հայտնել էր սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի ԳԱ-ում իր ելույթի ժամանակ: