Բելառուսում ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների՝ մեկ անգամյա կանխիկ վճարումները չպետք է գերազանցեն 14 հազար դոլարը:

Նորարարությունն ընդգրկվել է Բելառուսի նախագահի՝  «Անկանխիկ վճարումների զարգացման մասին» թիվ 493 հրամանում, որն այսօր պաշտոնապես հրապարակվել է Ազգային իրավական ինտերնետ-պորտալում, հայտնում է  Informig-ը:

Այսպիսով, իրավաբանական անձինք ու անհատ ձեռներեցները ապրանքներ վաճառելիս կամ ծառայություններ մատուցելիս չեն կարող դրա դիմաց հաստատված շեմը գերազանցող կանխիկ գումար ստանալ:

Հաղորդվում է, որ երկրում ֆիզիկական անձանց կողմից իրականացվող անկանխիկ վճարումների մասնաբաժինը ավելացնելուն ուղղված նոր օրենքը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս անց: