Հայտնի ռուսաստանցի մեդիամագնատներ Արամ Գաբրելյանովին ու նրա որդուն՝ Աշոտ Գաբրիելյանովին կասկածում են մեկ միլիարդ ռուբլու շահախարդախության մեջ:

News Media հրատարակչատան սեփականատար Արամ Գաբրիելյանովը մերկացվել է «Ցեոմաքս» արդյունահանող ընկերության բաժնետոմսերն օտարելիս, որի շուկայական արժեքը գերազանցում է 1 մլրդ դոլարը:

Տվյալ պահին հայտնի է, որ ավագ Գաբրիելյանովը բաժնետոմսերի 49% գնել էր 2009թ.: Մնացած 51% բաժնետոմսերի սեփականատերը «Ալսիկո» արդյունաբերական խումբն է: Մեկ տարի անց Գաբրիելյանով դժգոհություն է հայտնել շահույթի ցածր մակարդակի պատճառով եւ պահանջել, որպեսզի բաժնետերերը հետ գնեն իր մասնաբաժինը՝ կամ փոխանցեն բաժնետոմսերի մնացած մասը, այսինքն ընկերությունն հանձնեն վերջինիս, փոխանցում է Informing-ը:

«Ալսիկոյի» ներկայացուցիչները երկու տարբերակներից էլ հրաժարվել են եւ Գաբրիելյանովին առաջարկել են դառնալ ձեռնարկության տնօրեն, սակայն առանց վերահսկիչ փաթեթի, սակայն նրանց առաջարկությունը մերժվել է:

2013թ. «Ալսիկոյի» բաժնետերերը բացահայտել են, որ երկու ձեռնարկությունների բաժնետոմսերը, որոնք «Ցեոմաքս» ընկերության հիմնական ակտիվներն էին, այլեւս նրանց չեն պատկանում:

Այլ խոսքով՝ «Ալսիկոյի» ղեկավարությունը շարունակել է պահել «Ցեոմաքսի» վերահսկիչ փաթեթը, սակայն «Ցեոմքսն» այլեւս ոչինչ չուներ:

Հետաքննության ընթացքում պարզվել, որ Գաբրիելյանովները կաշառել են «Ցեոմաքսի» երկու բաժնետերերին, իսկ այնուհետեւ իրականցրել են կեղծ փաստաղթերի օգտագործման սխեման, ինչի շնորհիվ «Ցեոմաքսին» պատկանող բաժնետոմսերը ձեռք են բերել  դրանց հաշվեկշռային արժեքից 250 եւ շուկայականից արժեքից 600 անգամ ցածր գնով: Բոլոր փաստաթղթերը ստորագրվել ե Արամ եւ Աշոտ Գաբրիելյանովների կողմից:

Դեռեւս հայտնի չէ՝ ով է իրականցնելու հետաքննությունը եւ ինչ պատիժ է սպառնում ռուս օլիգարխներին: