Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը ուրբաթ լույս շաբաթ օրվա գիշերը վթարի է ենթարկվել: Տեղի մամուլը հայտնում է, որ նրա ծառայողական մեքենային բախվել է մեծ արագությամբ  ընթացող թեթեւ մարդատար ավտոմեքենան:

«Իսկապես, այսօր մեկ այլ ավտոմեքենա է բախվել իմին: Ես չեմ տուժել, ինձ լավ եմ զգում», - Վուչիչի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:

Վթարը տեղի է ունեցել Սերբիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ ռազմաբժշկական ակադեմիայի շենքի մոտ:

Փաստի առթիվ կատարվում է քննություն: