Ուկրաինայում ուժի մեջ է մտել Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը: Այդ մասին հաղորդվում է «Ուկրաինայի ձայնը» պաշտոնական խորհրդարանական թերթում:
Փաստաթղթի համաձայն, Դոնբասում երաշխավորվում է ցանկացած լեզվի օգտագործման ազատությունը եւ սատարվում է Ռուսաստանի հետ անդրսահմանային համագործակցությունը: Դոնբասի հակամարտության մասնակիցները կհամաներվեն, ինչպես նաեւ չեն հետապնդվի ու պատժվի Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի գործողություններին մասնակցելու համար: Դեկտեմբերի 7-ին նախատեսվում է տեղական ընտրությունների անցկացում: Նշվում է, օրենքը ուժի մեջ է երեք տարվա ընթացքում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Պյոտր Պորոշենկոն ստորագրել է «Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենքը:
Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման հատուկ կարգի մասին օրինագիծը սեպտեմբերին 16-ին ընդունել էր Գերագույն Ռադան:




























