Կրծքով գովազդի պատճառով Մոսկվայում 517 վարորդ է տուժել: Այդ մասին հաղորդում է «Direct Press»-ը:

Ինչպես նշում է աղբյուրը, մոսկովյան գովազդային արշավը, որին մասնակցել է 30 բեռնատար՝ կանացի կրծքի պատկերով, հանգեցրել է 517 ավտոպատահարի: Տուժած վարորդները արշավի կազմակերպիչներից փոխհատուցում են պահանջել, իսկ գովազդող մեքենաներն իրավապահերը առգրավել են:

Գովազդով մեքենաները, նշում է աղբյուրը, ընթացել են Մոսկվայի փողոցներով՝ իրենց հետեւից «վթարների հետքեր» թողնելով, քանի որ «շեղվող» վարորդները բախվում էին միմյանց: Ոստիկանական պարեկները ձերբակալել են բեռնատարների վարորդներին, մինչեւ «ռիսկային նկարները» հեռացվել են:

«Այս կերպ ընկերությունը ծրագրում է շուկա մտցնել հայտարարությունների նոր ձեւաչափ՝ դրդելով ընկերությանն իր գովազդը տեղադրել բեռնատարների վրա՝ հասարակական տրանսպորտի վրա: Տուժած մեքենաների վարորդները փոխհատուցում կստանան, եթե ապահովագրական ծառայությունները չփոխհատուցեն կորուստները»,- հաղորդում է  աղբյուրը գովազգային ընկերության հայտարարությունը: