Տոմսկի Նովոգորնոյե գյուղի բնակիչը վնասել է ձեռքը՝ իր վրա հարձակված արջից փախչելիս, հայտնում է «Վեստին»:

Արջի ու գյուղացու հանդիպումը տեղի է ունեցել աղբավայրում, որտեղ տղամարդը գունավոր մետաղաջարդոն էր որոնում: Գտածների մեջ նաեւ համակարգչի համակարգային բլոկ է եղել: Մինչ նա զննում էր տեխնիկան, աղբավայրում սնունդ հայթայթելու եկած արջը փորձել է հարձակվել: Տղամարդը բղավել է եւ համակարգիչը նետել գիշատչի վրա: Գյուղացին չի տուժել, սակայն տեխնիկան նետելիս վնասել է  ձեռքը:

Աղբյուրը նշում է, որ որսորդները փորձել են արջին թակարդը գցել, սակայն վերջինս այլեւս աղբավայր չի վերադարձել: