Արտաշատի շտապ օգնության կայանից, հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17։15-ին,  ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ «հրազենային թափանցող վնասվածք կրծքավանդակի ձախ կեսում, 3-4-րդ միջկողային տարածությունում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդու՝ Մ. Մովսիսյանի դիակը։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։ Պարզվել է, որ  նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Մ. Մովսիսյանն իրենց տան ննջասենյակում, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանություն գործելու  նպատակով,  «ՏՕԶ» տիպի երկփողկանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է իր կրծքավանդակին, որի հետեւանքով մահացել է։

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր։