Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, թե հոկտեմբերի 21-ին՝ ժամը 08։00-9։00-ի սահմաններում, Կապան-Քաջարան միջպետական ավտոճանապարհին  (Մ2 ավտոճանապարհի 213կմ) տեղի է ունեցել քարաթափում:

«Կապան ՃՇՇ» ՍՊ ընկերության  ճանապարհաշինարարների ջանքերով կարճ ժամանակահատվածում  կուտակված քարերը հեռացվել են երթեւեկելի մասից։ Ճանապարհը երկկողմանի երթեւեկելի է: