Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության բնակավայրերում, միջպետական, հանրապետական նշանակություն ունեցող ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2014 թ. հոկտեմբերի 27-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝

1. Երեւան, Աշխաբադի փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով` 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

2. Երեւան, Այվազովսկու փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով` 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

3. Երեւան, Մազմանյան փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով` 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

4. Երեւան, Դավիթ Անհաղթի փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով` 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

5. Երեւան, Ջանիբեկյան փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով` 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

6. Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

7. Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Սիսակյան փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

8. Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Երեւանյան խճուղի՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

9. Մ-2 «Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 64.4-րդ կմ (Երասխ գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: