Գերմանիան պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, սակայն որոշումը պետք է կայացնեն Հայաստանն ու Թուրքիան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Նա հիշեցրել է, որ այս տարի Գերմանիան նշել է Առաջին համաշխարհային պատերազմի սկսման 100-ամյակը, եւ այդ կապակցությամբ 1915-ի զանգվածային կոտորածների զոհերի հիշատակը:

«Պատմությունից դասեր քաղելու համար պարտադիր չէ մեծ գիտնական լինել: Այդ մասին ես ասում եմ իմ թուրք գործընկերների հետ հանդիպումների ժամանակ»,-ասել է Շտայնմայերը: Նա հիշեցրել է, որ Գերմանիան եւ Ֆրանսիան նույնպես ոչ հեշտ պատմական ժամանակաշրջան են ապրել, սակայն կարողացել են հաշտության ճանապարհ գտնել, որովհետեւ չեն լռել պատասխանատվության մասին եւ մոռացության չեն մատնել պատմության սարսափելի էջերը: