ՀՀ Կենտրոնական բանկն այսօր վերավարկանշել է 3 կազմակերպությունների։ Շինարարական «Ռենկո Արմէսթեյթ» կազմակերպությանը եւ «Երեւան հյուրանոց» ԲԲԸ-ին վերադարձվել է «Բ» վարկանիշը։ Նախորդ վարկանիշը եղել է «Գ+», որը նվազեցվել էր միջազգային աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվության բացակայության պատճառով։
«Արմենիան մոլիբդեն փրոդաքշնի» վարկանիշը «Բ»-ից նվազեցվել է «Բ-»։


























