Ավստրիացի մոդել Հիզեր Մաքարնին որոշել է բաց նկարներով օրացույց թողարկել, որի վաճառքից ստացված միջոցները կուղղվեն քաղցկեղով հիվանդների բուժմանը: Այս մասին հաղորդում է «Life News»-ը:

Մոդելն այդ կերպ որոշել է ուշադրություն գրավել ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ: Այս տարի սեպտեմբերին Ավստրալական ֆուտբոլային լիգան եզրափակիչ սերիայի ընթացքում «մերկացրեց» մոդելին ֆոտոշարքի համար՝ սպորտային տարբեր կերպարներում:

Օրացույցը 2015 թվականի համար է, սակայն վաճառքում կհայտնվի 2014թ. նոյեմբերին:

Մոդել Մաքարնին ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի ակտիվիստ է, վաճառքից ստացված հոնորարը կբաժանվի երկու բարեգործական հիմնադրամների միջեւ, որոնք զբաղվում են քաղցկեղի եւ լեյկեմիայի դեմ պայքարով: