Տիկնիկային թատրոնում «Կոմա նոստրա» ներկայացման ժամանակ ինքնազգացողությունը վատացած դերասան Նարեկ Դուրյանը երեկ՝ հոկտեմբերի 26-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրան բուժող բժիշկը՝ սրտաբան Նաիրա Գոջաբաշյանը:

Նա նշեց, որ դերասանի առողջական վիճակը լավ է, սրտի հետ կապած որեւէ խնդիր չի եղել, ըստ երեւույթին՝ պայմանավորված էմոցիոնալ վիճակով՝ ճնշման անկում է ունեցել: «Առողջական առումով որեւէ խնդիր չկա, նա կարող է շարունակել աշխատանքը, որեւէ հակացուցում չկա»,-ասաց սրտաբանը:

Նշենք, որ Նարեկ Դուրյանը ավելի վաղ եւս սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել:  4 տարի առաջ նրա սիրտը ստենտավորել են: Այս անգամ հենց ներկայացման ժամանակ նա ասել է, թե »սիրտս ցավում է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայտնի եւ սիրված դերասան Նարեկ Դուրյանը ներկայացման ժամանակ վատացել է:  Դերասանը վատացել է հենց բեմի վրա՝ «Կոմա նոստրա» ներկայացման ժամանակ: Քիչ առաջ ժամանել է «Շտապօգնությունը» եւ այժմ նրան տեղափոխում են հիվանդանոց: