Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 26-ին, ժամը 12.30-ին, Երեւանի 16-րդ թաղամասի 43 շենքից բերման են ենթարկել 52-ամյա Արմեն Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 24-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի /գողության փորձ/ մեղադրանքով:




























