Օրեր առաջ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների առաջատար բանկերի՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ եւ «ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ միջեւ ստորագրվել է Շրջանակային համաձայնագիր:
Ըստ այդ համաձայնագրի՝ հայ գնորդին հնարավորություն կտրվի Բելառուսից ներմուծվող ապրանքների համար վճարումն իրականացնել իր համար բարենպաստ պայմաններով` հետաձգելով վճարումը մինչեւ 5 տարի ժամկետով, իսկ բելառուսական տնտեսավարող սուբյեկտները կկարողանան ժամանակին ստանալ Հայաստան արտահանված ապրանքների դիմաց վճարումը:
Միջազգային հարթակում համագործակցող բանկերի վարչության նախագահները՝ Արսեն Միքայելյանը եւ Սերգեյ Ռումասը, համոզված են, որ իրենց ղեկավարած բանկերի ֆինանսական մարտավարությունը կնպաստի ոչ միայն ազգային բանկային համակարգերի զարգացմանը, այլ հետագայում նաեւ բարեկամ երկրների տնտեսական կապերի ամրապնդմանն ու խորացմանը:
Երկու բարեկամ երկների համագործակցության վերաբերյալ ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանի ելույթի խոսքը կարող եք կարդալ այստեղ:





























