Հոկտեմբերի 25-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Բալահովիտ ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 64-ամյա Ելենա Քուշկյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Կատարվում է քննություն: