Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչում Պարագվայ-Ճապոնիա խաղից մի քանի օր առաջ Արգենտինայում կողոպտել են ֆուտբոլի Պարագվայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի տունը:

Արգենտինացի Մարտինոն հայտարարել է, որ ճապոնացիների հետ խաղը, որը կայանալու է այսօր` հունիսի 29-ին, իրեն ավելի շատ է հետաքրքրում, քան տան կողոպուտը, հաղորդում է Lenta.ru-ն:

Հանցագործները մարզչի տնից տարել են թանկարժեք իրեր, այդ թվում՝ հարթ բյուրեղային էկրանով հեռուստացույցը: Հանցագործության կոնկրետ ամսաթիվը չի հաղորդվում: Անհայտ է նաեւ, թե արդյո՞ք հանցագործության պահին տանը եղել է Մարտինոյի հարազատներից որեւէ մեկը: