Վանկուվերում մեկ օլիմպիական մեդալը Ռուսաստանին արժեցել է 12 մլն դոլար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

Հաշվիչ պալատի ներկայացմամբ, Վանկուվերում ձմեռային օլիմպիական խաղերին պատրաստվելու եւ մասնակցելու համար Ռուսաստանը ծախսել է 6 մլրդ ռուբլի: