Գորիսում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանի առողջական վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի հիվանդանոցի տնօրեն Լեւոն Հարությունյանը:

Նա նշեց, որ Նիկոլայ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա ընդունվել էր կրծքավանդակի սալջարդ, գլխուղեղի ցնցում, ստորին ծնոտային հատվածի ջնջխված վերք ախտորոշմամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գորիսում հոկտեմբերի 26-ի երեկոյան վթար է տեղի ունեցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների մասնակցությամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գորիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանն ասել է, թե երեկոյան ճանապարհները մի քիչ սառած են եղել, «Նիվան» հարվածել է «Միթսուբիշի» մեքենային: «Նիվան» վարել է մարզպետի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը, իսկ «Միթսուբիշիի» ղեկին 46-ամյա Վահագն Հայրապետյանն էր, ով Գորիսի նախկին անտառնտեսության պետի որդին է: Վթարի հետեւանքով, ոստիկանապետի փոխանցմամբ, Նիկոլայ Աբրահամյանի ծնոտն է ջարդվել, նա տեղափոխվել է հիվանդանոց: Արմեն Հովհաննիսյանը կտրականապես հերքեց Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրանի մասնակցությունը վթարին: «Չէ հա, Տիգրանը ի՞նչ կապ ունի դրա հետ, ես շատ կուզեի, որ Տիգրանը լիներ, բայց ոչ մի Տիգրան էլ չկա»,-ասել է նա: