Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 28-ին, ժամը 09.19-ին տեղեկատվություն է ստացել, որ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում գիշերն արջը վնասել է 4 փեթակ:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Աղնջաձոր գյուղի 1-ին փողոցի թիվ 1 փակուղու 8-րդ տան բակում արջը վնասել է Ջ. Հ.-ի մեղվի փեթակները (4 հատ):
Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահ¬պանական պետական տեսչության Վայոց ձորի տարածքային բաժնի պետը, ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության եւ ՀՀ բնապահպանության նախարարությունների պատասխանատու աշխատակիցները:




























