«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքով սահմանվել է տրանսպորտային միջոցների մեջ (վրա) հսկիչ-դրամարկղային մեքենաներ տեղադրելու հնարավորություն:
Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից տրանսպորտային միջոցներով վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս տրանսպորտային միջոցների մեջ (վրա) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաները կարող են կիրառվել միայն հարկային հաշիվներ եւ (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր (բացառությամբ ՀԴՄ կտրոններ) էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համար:
Ֆինանսների նախարարության հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի ղեկավար Արթուր Վարդանյանի խոսքով` փոփոխությունը հնարավորություն կտա անհայտ գնորդներին առաքումներ իրականացնելիս կամ ծառայություններ մատուցելիս տվյալ ՀԴՄ-ի միջոցով հենց տեղում դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր կամ հարկային հաշիվներ, ինչը բավականին կհեշտացնի նրանց աշխատանքը եւ կխնայի ժամանակ. «Նախկինում հաշվարկային փաստաթուղթ եւ հարկային հաշիվ դուրս գրելու նպատակով առաքիչը պարտավոր էր հաշվապահությունում տեղեկացնել գնորդի տվյալները եւ հետո նոր միայն իրականացնել գործարքը»:




























