Նոյեմբերի 7-ից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կմեկնարկեն ծառերի եւ թփերի սանիտարական էտի աշնանային աշխատանքները: Վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների ուժերով իրականացվող գործընթացը կվերահսկի Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե հիմնականում էտման  կենթարկվեն թեղիները, թխկիները, բարդիները, կաղնիները եւ վթարային վիճակում գտնվող ծառատեսակները։ Ըստ Երեւանի քաղաքապետին կից բնապահպանական խորհրդի մասնագետների եզրակացության՝ խոր էտ կարվի միայն թեղի տեսակի ծառերի դեպքում, քանի որ արդյունքում կապահովվի նշված ծառատեսակի հիվանդ, չորացած եւ դեկորատիվ տեսքը կորցրած ճյուղերի հեռացումը։ Աշնանային էտը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 25-ը: Այդ ընթացքում էտման կենթարկվի շուրջ 12000 ծառ: