ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը առաջարկում է նախօրոք ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագրեր՝ հնարավոր հերթերից եւ անհարմարություններից խուսափելու նպատակով:
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2011 թվականից ի վեր ներդրվեց ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը կամ մեզ բոլորիս ավելի հայտնի ԱՊՊԱ-ն, մեր ավտովարորդների մեծ մասը կարծես «ուսանողի» հոգեբանությամբ է առաջնորդվում. Մասնավորապես, ինչպես ուսանողները վերջին օրն են սկսում պատրաստվել քննություններին, այնպես էլ մեր վարորդները իրենց ԱՊՊԱ-ի ժամկետի լրանալու վերջին օրը որոշում են ձեռք բերել նոր ԱՊՊԱ պայմանագիր: ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության ուսումնասիրությունների համաձայն այս իրավիճակը պարբերաբար կրկնվում է եւ յուրաքանչյուր տարվա նոյեմբերից մինչեւ դեկտեմբերի վերջ ընկած ժամանակահատվածը լինում է շատ ծանրաբեռնված: Հավատարիմ մնալով հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավման իր որդեգրած քաղաքականությանը՝ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը առաջարկում է նախօրոք ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագրեր՝ հնարավոր հերթերից եւ անհարմարություններից խուսափելու նպատակով: Ընդ որում նախօրոք ձեռք բերված պայմանագիրը ուժի մեջ կմտնի այն պահից երբ կավարտվի գործող ԱՊՊԱ-ն, իսկ հաճախորդը կվճարի նույն գինը ինչը պետք է վճարեր օրինակ դեկտեմբերին:
Պատվիրելու համար կարող եք այցելել ընկերության կայք http://www.ingoarmenia.am/callagent/custom/type/appa/lang/am, կամ զանգահարել 010 59 21 21 հեռախոսահամարով:




























