«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման  աշխատանքներ կատարելու նպատակով  հոկտեմբերի  29-ին ժամը 10:00-ից  մինչեւ  ժամը 18:00-ն դադարեցվելու է  Աջափնյակ   վարչական շրջանի Բաշինջաղյան 1-ին փողոցի թիվ 10, 12, 14 բազմաբնակարան շենքերի եւ հարակից փողոցների  առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: