Լոռու մարզային վարչության Ստեփանավանի քննչական բաժնից ոստիկանության Ստեփանավանի բաժնում գրություն է ստացվել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ 48-ամյա Գագիկ Ղ.-ի տան խուզարկության ժամանակ, հյուրասենյակի բազմոցի միջից, հայտնաբերել է 7.62 մմ տրամաչափի 5 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս հայտնել է, որ փամփուշտները սեպտեմբերին գտել է Ստեփանավան քաղաքի հարակից «Ստրելբիշե» կոչվող վայրից:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության:
Գագիկ Ղ.-ն ներկայացվել է քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:





























