Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1952 թ. ծնված Մեսրոպ Գ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի 67, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի՝ 26 փամփուշտ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, նռնակի 2 պայթուցիչ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 50-ամյա Արտավազդ Օ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի որսորդական հրացան, «ԱԿ» տիպի ինքնաձիգի փամփշտատուփ, «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 56, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի՝ 7, «Դեշեկայի» 12.7 մմ տրամաչափի 4 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1980 թ. ծնված Բորիս Պ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների եւ Արագածոտնի մարզային վարչության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1964 թ. ծնված Սասուն Ս.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան եւ տարբեր տրամաչափի 28 փամփուշտ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: