Ոստիկանության Արագածի բաժնում մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ զենք-զինամթերք է թողել Միրաք գյուղի խաչմերուկից վերեւ` եղեւնիների մոտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ եւ 5.45 մմ տրամաչափի 54 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: