Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով վերջին հաղթանակի կապակցությամբ` Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ բարձր է գնահատում Արթուր Աբրահամի` սպորտում ունեցած ակնառու նվաճումները եւ նշանակալի ավանդը:
Արթուր Աբրահամն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին` շնորհավորանքի եւ քաջալերանքի համար:





























