Մեղրի-Երեւան ճանապարհի 200-րդ կմ-ին, հոկտեմբերի 28-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «ԲՄՎ 520I» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: