Մեղրի-Երեւան ճանապարհի 202-րդ կմ-ին, հոկտեմբերի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ԳԱԶ-330232-414» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: