ԿԺԴՀ-ում հարավկորեական սերիալներ դիտելու համար մահապատժի են ենթարկել շուրջ 50 մարդու, հայտնում է Gazeta.ru-ն:

Աղբյուրը նշում է, որ մահապատժի ենթարկվածների շրջանում կառավարական  10 պաշտոնյաներ են եղել: Նրանց մեղադրել են նաեւ կոռուպցիայի եւ անբարոյականության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԿԺԴՀ-ում մամուլը խիստ  վերահսկողության տակ է, համացանցի հասանելիությունը՝ սահմանափակ: Ընդ որում՝ արգելված ֆիլմերը գաղտնի փոխանցվում են համացանցով, իսկ սկավառակները եւ կրիչները վաճառվում են սեւ շուկայում:

ԿԺԴՀ-ում ապօրինի վաճառքի կամ  նման նյութերի տարածման մեղադրանքի դեպքում կարող են մահապատժի ենթարկել պետական դավաճանության համար, նրանց համախոհները կարող են դատապարտվել ազատազրկման: