Հոկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանն այցելեց Սանկտ-Պետերբուրգի Ազգությունների տանը բացված «Աշխարհի հայ մամուլը» ցուցահանդեսի տաղավար, որտեղ ներկայացված էին հարյուր անուն հրատարակություն՝ հավաքված տասնչորս երկրներից եւ հրատարակված վեց լեզուներով:

«Պետերբուրգի հայեր» տարածաշրջանային հասարակական կազմակերպության ղեկավար  Ալեքսանդր Նազարովն  էքսկուրսիա անցկացրեց եւ պատմեց յուրաքանչյուր թերթի ու ամսագրի մասին:

Ցուցահանդեսը կազմակերպել էր «Պետերբուրգի հայեր» տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը՝ Սանկտ-Պետերբուրգի Ազգությունների տան աջակցությամբ: