«Ինտել»-ի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթի կինը՝ Բարբարա Բարրեթը, ով նախապատրաստվում էր ռուսական անձնակազմի հետ թռչել տիեզերք ու ներկայում գտնվում է Հայաստանում, պատասխանելով NEWS.am-ի հարցին, ասաց, որ «Սոյուզ Տ16» տիեզերանավը իր թռիչքն իրականացրել է 2009 թ. սեպտեմբերին, իսկ ինքը որպես պահեստային օդաչու նախապատրաստվում էր հենց այդ թռիչքին։ «Ես Բայկոնուրում ճանապարհ դրեցի այդ տիեզերանավին։ Չեմ կարծում, որ հետագայում առիթ կունենամ տիեզերք թռչելու»,- ասաց տիկ. Բարրեթը։

Նրա խոսքով, ինքը եղել է նաեւ Ֆինլանդիայում ԱՄՆ-ի դեսպանը եւ -30 աստիճան ցրտի պայմաններում մասնակցել է եղջերուի որսի։