Այսօր լրագրողները Քրեյգ Բարրեթից հետաքրքրվեցին, թե արդյոք ճիշտ չէր լինի հարկային արտոնություններ սահմանել տեղեկատվական տեխնոլոգիաների համար, առավել եւս, որ կառավարության կողմից այն հռչակվել է որպես զարգացման գերակա ուղղություն։ Բարրեթի պատասխանը հետեւյալն էր. «Տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ ունեն հարկային արտոնությունների միջոցով այս կամ այն ճյուղը խթանելուն։

Օրինակ, Ռումինիան ցանկանում էր ծրագրավորողներ ունենալ ու եկամտահարկից ազատեց բոլոր ծրագրավորողներին։ Այլ երկրներում հարկային արտոնություններ են սահմանում այն ընկերությունների համար, որոնք ներդրումներ են կատարում։ Դա կառավարության որոշելիքն է, թե ինչպես հարկային քաղաքականությունը զուգորդել կառավարության գերակայությունների հետ։ Իմ կողմից պատշաճ չէր լինի, եթե խորհուրդներ տայի»։