Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 272 շենքի մոտ, հոկտեմբերի 30-ին, ժամը 20.30-ին, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: