Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 31-ին, ժամը 22.06-ին տեղեկություն է ստացել, որ միջհամայնքային Հ-13 ավտոճանապարհի Էջմիածին-Ոսկեհատ հատվածում (1-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի 34 OR 435 պետհամարանիշով ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան: