Մեքսիկայի հյուսիսային Նուեւո-Լեոն նահանգում սպանել են բարձրաստիճան գեներալի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով մեքսիկական իշխանություններին:

Ըստ աղբյուրի՝ գեներալի եւ նրա կնոջ մարմինները գտել են ավտոմեքենայում: Գտնվել է շուրջ 100 փամփուշտ:

Նախորդ ամիս գեներալ Ռիկարդո Նինո Վիլյառեալի դեմ արդեն կատարվել էր մահափորձ: Այն ժամանակ նրան հաջողվել էր ողջ մնալ: Վիլյառեալը մայիսին Տամաուլիպաս ուղարկված չորս գեներալներից մեկն էր:

Մեքսիկայի հյուսիսային Տամաուլիպաս նահանգում վերջերս բռնության ալիք էր սկսվել՝ հյուսիսամերիկյան շուկա մուտքի համար թմրավաճառների միջկլանային պայքարի պատճառով: